Եռատոնը մեզնից խլած ստահակին անեծք ու նզովք (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝  ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը:

Ամեն տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում,  Սփյուռքում  տոնում էր մեր փառապանծ տոներից մեկը՝ ԵՌԱՏՈՆԸ, որն իր մեջ միաձուլել էր երեք տոները՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Երեք տասնամյակ շարունակ  Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՝ Վերածննդի հրապարակում,  մեծ տոն էր լինում,  Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին փայլում էր  հաղթանակի հրավառությունից, համերգային ծրագրերի առատությունից, բազմաթիվ միջոցառումներ էին  կազմակերպվում: Արցախն ու Հայաստանն իր հարգանքի տուրք էր մատուցում Մեծ հայրենականում, Արցախի պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին:

Իսկ այսօր մղձավանջ է… Արցախի 75 տոկոսը օկուպացված է թշնամու կողմից, Շուշի՛ն է օկուպացված թշնամու կողմից… Արցախում ու Հայաստանում  կյանքը կանգ է առել…

Իսկ թշնամական երկրի նախագահը  հայոց  ԵՌԱՏՈՆԻ նախաշեմին, հրամանագիր է ստորագրել՝  Շուշին ադրբեջանական մշակութային քաղաք դարձնելու մասին․․․

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։