Երանի ու օրհնանք հաղթանակը կերտողներին, անեծք ու նզովք հաղթանակը ուրացողներին…

Ամեն տարի այս օրը պատրաստվում էինք Արցախ մեկնել, մասնակցելու ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏՈՆԻՆ, ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ դառնում էր համայն հայության հավաքատեղի, ու 35-40 հազարանոց ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ բնակչությունը կրկնապատկվում, եռապատկվում էր… Հյուրանոցները քչություն էին անում, շատերը տեղավորվում էին ընկերների, բարեկամների, ծանոթների տներում… ՇՈՒՇԻՆ ՈՆՑ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄ, ուխտատեղի էր դառնում ու հաջորդ օրերին քաղաքը ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ ԲՈՒՐՎԱՌԻ ՊԵՍ ՉՈՐՍ ԿՈՂՄԸ ԽՈՒՆԿ ԷՐ ԲՈՒՐՈՒՄ… Սպարապետ ՎԱԶԳԵՆԻ ԱՐՁԱՆԸ «ԽԵՂԴՎՈՒՄ էր» ծաղկեփնջերի ու ծաղկեպսակների մեջ… ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՅԻՍ ԷՐ, ՇՈՒՇՎԱ ՁՈՐԵՐՆ ՈՒ ՔԱՐԱՓՆԵՐԸ ՀՐՃՎԱՆՔԻՑ ԾԱՂԿՈՒՄ ու ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶՐՆԳՈՒՆ ՂՈՂԱՆՋՆԵՐՈՎ ԷԻՆ ԼՑՎՈՒՄ… Երանի ու ՕՐՀՆԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԵՐՏՈՂՆԵՐԻՆ, ԱՆԵԾՔ ՈՒ ՆԶՈՎՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ…

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից