Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված սահմանային զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված Իբրահիմ Գուլիևը, հայտնում է minval.az-ը:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր:

Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ: