Այսօր ՀՀ մի շարք վայրերում, այդ թվում՝ Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է «գալո». Գագիկ Սուրենյան

Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ գալոն լուսավոր, գունավոր շրջանակ է, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բիծ, որն առաջանում է բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից: