Ադրբեջանը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը. «Коммерсантъ»

Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ադրբեջանական կողմը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցել. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Mediaport-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները Կարմիր շուկայում համատեղ օգտագործման ճանապարհ են պահանջում՝ փոխարենը խոստանալով վերադարձնել 30 հայ ռազմագերիների, իսկ գաղափարին կողմ են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը։

Mediaport-ը հայտնում է, որ իր այս  հրապարակումից հետ Արայիկ Հարությունյանը շնչակտուր հերքեց տեղեկությունը, մինչդեռ այն լիովինին համապատասխանում է իրականությանը: