«Ապագա կա». հերթական գողությունն է, այս անգամ՝ հրեաներից

Ապագա կա.  իշխող քաղաքական ուժը քաղաքական գրագողության դասական մարմնացում է։ Շատերը կհիշեն դեռ կորոնավիրուսային համաճարակին ընդառաջ սահմանադրական հանրաքվեի Այո քարոզարշավի գողացած լոգոյի պատմությունը։

Մայրաքաղաքի կանգառները ողողած «Ապագա կա» քարոզարշավային սլոգանը հերթական գողությունն է՝ այս անգամ գողացել են Իսրայելում Կնեսետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցության կարգախոսը։

Ի դեպ, Նեթանյահուին չհաջողվեց կառավարություն ձևավորել, և երկրի նախագահը այդ իրավունքը հանձնեց 2012 թվականին հիմնադրված, լիբերալ «Երիտասարդ Աթիդ» կուսակցության առաջնորդ, մասնագիտությամբ լրագրող Լապիդին, ով առաջին իսկ ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ  2013֊ 2014 թվականներին՝ ֆինանսների նախարարն էր Նեթանյահուի կառավարությունում:

Մանրամասներին գուցե անդրադառնամ առաջիկայում։

Իսկ մեր քաղաքական գրագողների մասով թերևս ավելացնել չարժե. հրեաներից  կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից