Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, որտեղ ապագա էլ չկա․ Ես զարհուրում եմ ձեր բերած ապագայից․․․

Ես զարհուրում եմ ձեր բերած ապագայից

Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։

Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։

Հիմա էլ ապագա, պարզվում է, փաստորեն կա։

Իսկ կա՞ արդյոք ներկա։

Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, որտեղ ապագա էլ չկա։

Սա՛ ձեր կերտած ներկան է։

Ու ես սարսափելի վախենում եմ ձեր բերած ապագայից։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։