Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Հայաստանի երկնքից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում երկնքից արված եռաչափ լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ Հայաստանից վերադառնում է։ Լուսանկարում հայկական ձյունածածկ լեռներն են։ «Հայաստանից վերադառնալիս»,- լուսանկարին կից գրել է Զախարովան:

Զախարովան օրվա ընթացքում ևս երկու լուսանկար է հրապարակել, որոնք արված են եղել Երևանում։