Հունիսի 20-ից հետո կամ Հայաստանը կվերանա, կամ մենք կվերակենդանանք (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Միհրան Մադաթյանից հետաքրքվեցինք, թե ինչու է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ակնհայտ ստում։ Հոգեբանի խոսքով` 2018 թ․ պարզվեց, որ մեր հասարակությունը գերադասում է  քաղցր ստեր լսել, քան ճշմարտություն։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, այն նմանվում է «13 տարեկան դեռահասի ստի, որը դպրոցում ինչ-որ բան է ուզում մոգոնել, որից ուսուցչի ծիծաղը նույնիսկ գալիս է»։

Բանախոսի խոսքով՝ այսօր իրականությունը փոխվել է, տաքսու վարորդներից 10-ից 10-ը անվանարկում է Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ համարում են, որ այս իրավիճակից կարող է փրկել Ռոբերտ Քոչարյանը։

Միհրդատ Մադաթյանը կարևորեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ մարդիկ պետք է ընտրեն արդյո՞ք իրենք էլ են մեղավոր մեր 5000 զոհերի համար։ «Հունիսի 20-ից հետո կամ Հայաստանը կվերանա աշխարհի երեսից, կամ մենք կվերակենդանանք»,- հավելեց պարոն Մադաթյանը։

Միհրդատ Մադաթյանը կարևորեց հանրության կրթության առաջնահերթությունը, որի բարձրացման արդյունքում միայն նիկոլիզմը կվերանա մեր երկրից։

Մանրամասները՝ տեսանյութում