Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան։