Որոնումները դադարեցվել են․ կվերսկսվեն, եթե լինեն հստակ տեղեր իմացող ուղեկցողներ

Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,-մանրամասնել է Թադևոսյանը և հավելել, որ որոնումները կվերսկսվեն, եթե լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։