Արցախը մարտադաշտ է և, բոլոր նրանք, ովքեր այստեղ են, դեռ… ԶԻՆՎՈՐ են…

Արցախյան երրորդ պատերազմն ավարտվել է մեր պարտությամբ: Ունեցել ենք հազարավոր կորուստներ ու վիրավորներ, կան հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ, տասնյակ հազարավորները մնացել են անտուն… Երկիրը ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար փնտրում է ուղիներ՝ ներքին ու արտաքին դժվարությունները հաղթահարելու համար… Եվ այս բարդագույն իրավիճակում, երբ մենք փորձում ենք գտնել դեպի լույս տանող ելքը, ինչ-որ մեկը կողքից ասում է՝ «դու պատերազմի մասնակցի կարգավիճակ չունես…»։ Այնինչ, իրականության մեջ, Արցախը մարտադաշտ է և, բոլոր նրանք, ովքեր այստեղ են, դեռ… ԶԻՆՎՈՐ են…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից