Արցախը հանձնելուց հետո Սփյուռքն ինչպե՞ս վստահի այս իշխանություններին՝ պահանջատիրության հարցում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Սփյուռքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյանը։

Մամիկոն Խուրշուդյանի հետ խոսեցինք Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատանքից՝ համեմատելով այն երբեմնի Սփյուռքի նախարարության աշխատանքի հետ և արձանագրելով, որ անհամեմատ ավելի մեծ բյուջեի պայմաններում գրասենյակը խիստ թերանում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ուղղությամբ իր հանձնառություններում։

Ի՞նչ նպատակով փակվեց Սփյուռքի նախարարությունը և ինչու նախորդ տարի կրճատվեցին նախարարության աշխատակիցները հանձնակատարի գրասենյակից։ Հաղորդման հյուրն ասաց, որ այդ աշխատակիցներն այսօրվա դրությամբ այդպես էլ չեն կարողացել այլ աշխատանք գտնել և համալրել են երկրում գործազուրկների թիվը։

Ի՞նչ քաղաքականություն է իրականացնում այսօրվա իմքայլական իշխանությունը սփյուռքի նկատմամբ և սփյուռքն ինչպե՞ս է վերաբերվում այս իշխանությունների արտաքին քաղաքականությանն ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությանը։ Մամիկոն Խուրշուդյանն ասաց, որ Արցախը հանձնելուց հետո սփյուռքում վստահություն չկա այս իշխանությունների հանդեպ՝ հայկական հարցի պահանջատիրության հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում