Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։

Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևսը։

Շնորհակալ եմ իմ ընկեր Անդրեյ Կլեմենտևսին և բոլոր լատվիացի պատգամավոր ընկերներիս։

Մեր պայքարը, որ սկսվել էր դեռ 2015-ին այսօր իր արդյունքը տվեց»։