Չենք նվազեցնում ջանքերը՝ պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Սերգեյ Լավրով

Չենք նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Լավրովը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարվել են մի շարք հարցեր, որոնց թվում էր նաև ԼՂ շուրջ ստեղծված վիճակը։

«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը:

Չենք նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման, տնտեսական կապերի զարգացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,- ասել է Լավրովը, հավելելով, այդ աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ընդհանուր իրավիճակի կարգավորման գործում և հետկոնֆլիկտային շրջանում համագործակցության հաստատման համար։