ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ինչու է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը․ Կնյազ Սարոյան

Քաղաքագետ Կնյազ Սարոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մայիսի 5-ի տարածած հայտարարությանը, գրում է.

«Հուսով եմ` իշխող ուժի ներկայացուցիչները վաղը կբացատրեն, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քիչ առաջ տարածած հայտարարության մեջ ինչու է բացակայում ռազմագերի/Prisoner of war (POW) տերմինը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները բնորոշվում են միայն որպես ձերբակալվածներ, բանտարկվածներ:

Ի դեպ նախորդ` ապրիլի 13-ի հայտարարության մեջ կար Prisoner of war (POW) տերմինը: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով կամ ո՞ւմ պատճառով է եղել այս փոփոխությունը:»