Սահմանազատման գործընթացում անթույլատրելի մեխանիկական մոտեցումներ օգտագործվում. ՀՀ ՄԻՊ

Սահմանի սահմանազատման գործընթացում անընդունելի մեխանիկական մոտեցումներ են օգտագործվում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ մոտեցումները բացակայում են: «Համապատասխան հանձնաժողովների աշխատանքը չի իրականացվում, նախնական գույքագրում և մարդկանց կարիքների գնահատում չի կատարվում»,- բողոքեց օմբուդսմենը:

Թաթոյանը շեշտեց, որ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, քանի որ նրանք զրկվել են իրենց հողերից և տներից: