Զինվորը կոմայի մեջ է, ներքին օղակները ծնողի հետ շատ ստոր, անշնորհք ձևով են վարվել․ Աննա Կոստանյանը՝ Արման Թաթոյանին

«Արդյո՞ք դուք դիմումներ ստացել եք զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների հարազատներից, որոնք նեշել են, որ իրենց նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք է դրսևորվել պատկան մարմինների կողմից»,- այսօր խորհրդարանում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցրեց ՄԻՊ Արման Թաթոյանին։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը դիմում է ստացել վիրավոր զինծառայողի ծնողից, ում որդին այս պահին գտնվում է կոմայի մեջ, իսկ ծնողի հետ ներքին օղակները, մեղմ ասած, շատ ստոր, անշնորհք ձևով են վարվել։

Արման Թաթոյանն ասաց, որ զոհվածների և վիրավորների հարազատների հետ կապված ընդգծված վատ վերաբերմունք ՄԻՊ-ը չի արձանագրել։

«Կարող է՝ ինչ-որ եզակի դեպքեր լինեն, մենք դրանք յուրաքանչյուրին արձանագանքում ենք։ Նրանց մոտ գլխավոր խնդիրը ինֆորմացիայի պակասն է։ Եթե կան նման դեպքեր, ապա խնդրում եմ ներկայացնել մեզ»,- նշեց նա։