Ստեփանակերտը Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո՞, թե Թուրքիան Արևմտյան Հայաստանը կորցրած, մասնատված ու վերացած…

Պուտինը Նիկոլի պես իր երկրին և իր երկրի դաշնակիցներին դավաճան չէ

 

Հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ. Թվիթերի իր էջում օրերս, ահա, այսպիսի գրառում է կատարել ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովը: Կարելի է համարել ոչխարի կամ էշի բարբաջանք, արհամարհել, անտեսել կամ անտարբեր լինել, բայց մի շտապեք…

Ոմանք անտեսեցին նաև պատերազմից առաջ Ալիևի ասածները, հետո տեսանք, թե ինչ եղավ: Ալիևն, անշուշտ, չէր խոսի, ըստ իրեն, հայերի օկուպացրած տարածքների վերադարձնելու մասին ու չէր համարձակվի պատերազմ սկսել, եթե չիմանար, որ այստեղ ունի իր ամենամեծ աջակցին` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի գերագույն գլխավոր դավաճանին` իր հանցախմբի հետ միասին:

Հիմա էլ նույնն է. երբ Ահմեդ Շահիդովը հայտարարում է, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ, երբ Ալիևը հայտարարում է, որ «Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով», «Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր», ուրեմն իմացեք, որ նրանց նպատակը հայերիս նկատմամբ սոսկ հոգեբանական ճնշում գործադրելը չէ, իրենց մտքում մի նենգ բան կա, մի բանի վրա դրել են իրենց հույսը ու դրա վրա կառուցել իրենց հաշվարկները: Այլ խնդիր է, որ այդ հաշվարկները կարող են չարդարանալ, սխալ դուրս գալ… Հուսանք, որ հենց այդպես էլ լինելու է: Թե ինչ հիմք ունի մեր այս լավատեսությունը, կբացատրենք քիչ հետո:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ահմեդ Շահիդովի թվիթերյան վերոնշյալ գրառմանը, հետևյալ կարծիքն է արտահայտել.

«Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, քանի Ռուսաստանը կայուն է, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը, ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ անհնար է, որովհետև այն կդիտարկվի որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Դա պարզապես շատ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու»։

Իհարկե վա՛տ է, որ Արցախի արտգործնախարարը Հայաստանի Հանրապետության վրա` որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի, այլևս հույս չի դնում, սակայն չեմ պատրաստվում դրա համար նրան մեղադրել, և որևէ մեկն էլ նույնի համար պարոն Բաբայանին մեղադրելու իրավունք չունի, քանի որ ՀՀ-ի և Հայկական բանակի գոյության մասին չհիշատակելը, սոսկ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության մասին նշելը պայմանավորված է նրա ու բոլոր հայերիս դառը փորձով:

Փորձ, որը մենք ձեռք բերեցինք 2020 թվականին, ինչպես նաև դրանից հետո` պայամավորված Սյունիքում Հայաստանի Հանրապետության տարածքներն Ադրբեջանին զիջելու ընթացքում Հայկական բանակի, ավելի ճիշտ, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, թշնամու կրնկի տակ գտնված ու գտնվող պաշտպանության նախարարի, ՊՆ-ի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու գլխավոր շտաբի չմիջամտելու հանգամանքով:

Կարելի է համաձայնել Արցախի արտգործնախարարի հետ, որ քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, քանի Ռուսաստանը կայուն է, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը: Քանի Ռուսաստանը կայուն է…

Այո, քանի դեռ չի սկսվել ռուս-ուկրաինական մեսամասշտաբ պատերազմը, որը հասունացնում են աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը, պատերազմ, որի նախադրյալներն արդեն կան…  Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանում գտնվող հինգերորդ շարասյունը, երկրում գտնվող ադրբեջանական ու մուսուլմանական համայնքների մի մասի հետ միասին, կփորձի ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։

Կփորձեն Ռուսաստանի համար շատ ծանր կացություն ստեղծել նաև այստեղ (նկատի ունենք ռուս-ուկրաինականի հետ միաժամանակ ռուս-թուրքական մեծամասշտաբ պատերազմը), քանզի միանգամայն ենթադրելի է, որ Ադրբեջանի հարձակումը կլինի Թուրքիայի հետ միասին:

Ադրբեջանը միայնակ չի համարձակվի հարձակվել Արցախի վրա` նկատի ունենալով այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահների միջամտության հանգամանքը, ինչպես նաև այն, որ Հայկական բանակը ձեռքերը ծալած չի նստի: Եթե, իհարկե, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, թշնամին ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնները զբաղեցնողներին չտա այդպիսի` չմիջամտելու հրաման` դա պատճառաբանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սուր ապակայունացմամբ, ինչը միանգամայն կանխատեսելի է նրա կողմից նախապատրաստվող ընտրական ու հետընտրական սադրանքի համատեքստում:

Ադրբեջանը միայնակ, առանց Թուրքիայի, չի համարձակվի հարձակվել նաև Սյունիքի վրա, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի բախվել և՛ այնտեղ գտնվող խաղաղապահների, և՛ ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների, հայ-ռուսական միացյալ զորախմբի հետ, միգուցե նաև Հայկական բանակի, եթե ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, թշնամին այդ նույն բանակին չմիջամտելու հրաման չտա:

Հիմա անդրադառնանք մեր այն լավատեսությանը, որ Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, ինչպես նաև նրանց ետևում կանգնած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի հաշվարկները կարող են չարդարանալ, սխալ դուրս գալ… Ինչո՞վ է պայմանավորված այդ լավատեսությունը:

Պատասխանենք հակիրճ` այն հանգամանքով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլի պես իր երկրին և իր երկրի դաշնակիցներին դավաճան չէ, նաև նրանով, որ Ռուսաստանում նա միայնակ չէ` ունի հզոր, խելացի, համարձակ, վճռական ու հավատարիմ ռազմաքաղաքական թիմ` հանձինս պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի, արտգործնախարարի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի և այլոց, ինչպես նաև այն իրողությամբ, որ Ռուսաստանը ռազմական, ռազմատեխնիկական առումներով շատ հզոր պետություն է:

Դե, հայտնի է նաև ռուսական ոգու գործոնը, որը Ռուսաստանի թշնամիները հավանաբար այս անգամ էլ թերագնահատում են: Հավանական պատերազմի դեպքում ոչ միայն Ադրբեջանը կարող է կորցնել 2020-ի աշնանից ձեռք բերածը, այլև Թուրքիան Արևմտյան Հայաստանը: Ավելին. այդ պետությունը կարող է մասնատվել ու վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից:

 

Արթուր Հովհաննիսյան