Արմեն Դարբինյանը դիմել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերի իր էջում գրել է․

«Բարձրացնում եմ ճնշումը և կրկին դիմում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին. եթե միանաք նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, ես հրաժարական կտամ ռեկտորի պաշտոնից և կլծվեմ իշխող ռեժիմի քաղաքականապես տապալմանը:

Այլապես կհամարեմ, որ դուք ամեն ինչ արեցիք՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման համար»: