Ղարիբաշվիլին Ալիևին հրավիրել է Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է Վրաստան:

«Օգտվելով առիթից` ցանկանում եմ Ձեզ հրավիրել ցանկացած հարմար պահի այցելել Թբիլիսի»,- Грузия Online-ի փոխանցմամբ` ասել է Ղարիբաշվիլին Բաքվում կայացած բանակցութունների ժամանակ:
Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանը և Վրաստանը համատեղ մի շարք պատմական, մեծ նշանակություն ունեցող նախագծեր են իրականացրել:
Ալիևը, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է լինել Վրաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը: Ադրբեջանցի նախագահը շեշտել է, որ համատեղ նախագծերը էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում փոխել են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: