Փաշինյան-Արմեն Սարգսյան զույգի դավադիր խաղերը հայ ժողովրդի թիկունքում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է։

Փաշինյանը շարունակում է Հայաստանի ու հայ ժողովրդի թիկունքում գողեգող հանդիպումներ ունենալ թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Ու սա այն իշխանության քաղաքականությունն է, որը հայտարարում էր՝ ոչինչ չի թաքցնելու ժողովրդից:

Բայց երեք տարիները փաստեցին, որ Փաշինյանն արեց ճիշտ հակառակը՝  և՛ թաքցրեց, և՛ ստեց, և՛ կեղծեց: Առայսօր այս իշխանությունը կեղծում է՝ թաքցնելով ռազմագերիների,  զոհվածների, վիրավորների և անհետ կործաների թիվը:  Լռելով ու ոչինչ չասելով ադրբեջանական գերության մեջ  դաժանաբար խոշտանգված, սպանված 19 ռազմագերիների  մասին:

Ահասարակ, այս իշխանության մեջ մեծ թիվ են կազմում գաղտագողի, կասկածելի կերպարները..․ ոչ պակաս  կասկածելի կերպար է, օրինակ, նախագահ Արմեն Սարգսյանը, որը  շարունակում է մեր ժողովրդի կողմից մնալ չընկալված,  Հայաստանի ու հայկական շահերի հետ առնչություն չունեցող, օտար խաղեր տվող,  օտարի շահերը սպասարկող գործիչ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։