Որոշ ԶԼՄ-ներ ոստիկանության պաշտոնյաների վերագրում են արարքներ, որոնք իրական չեն․ ՀՀ ոստիկանություն

Որոշ լրատվամիջոցներ ոստիկանության տարբեր պաշտոնյաների նախընտրական գործընթացներում վերագրում են արարքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը։

«Հիշեցնում ենք, որ ոստիկանության բոլոր ծառայողներն ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում իրենց հստակ գործառույթներն իրականացնում են բացառապես օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում։

Խնդրում ենք ձեռնպահ մնալ անփաստարկ տեղեկատվություն տարածելու փորձերից և անհիմն լուրերով չապակողմնորոշել հանրությանը», – նշված է հայտարարության մեջ։