Իշխանություն վերցնում է առանձին անհատին ու փորձում նրան ոչնչացնել․ իմ դեմ էլ են այդպես գործում. Աննա Գրիգորյան

«Էն նժարին որտեղ դրված է Սյունիքի անվտանգությունը, Հայաստանը, Արցախը մյուս նժարին չի կարող որևէ բան լինել, որ սրան հակակշռի, այսինքն ինձ չէին կարող վախեցնել, ինձ չէին կարող գայթակղել, ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ մնալու միշտ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Հայաստանում որևէ խնդիր չի կարող լուծվել, քանի դեռ չկա միասնականութուն: Միասնականությունը ձեռք է բերվում փոխադարձ հարգանքի վրա: Ի վերջո տարիներ շարունակ նախորդ ընդդիմությունը, որն այս պահին դարձել է իշխանություն, վերցնում է առանձին անհատին ու փորձում նրան ոչնչացնել․ իմ դեմ էլ են այդպես գործում: Նրանք ճշմարտությունն են դրանով ուզում ոչնչացնել: Ճշմարտությունը կա, չէ՞, որ մարդիկ տեսնում են»,- եզրակացրեց պատգամավորը: