Ղարաբաղյան պատերազմի արդյունքների չարաշահումը. Ադրբեջանն ավելի է մոտենում Իսրայելի հանցագործ ռեժիմին

Ադրբեջանի խորհրդարանի թուրքամետ պատգամավոր Ֆազել Ղազանֆարաօղլու Մուստաֆան առաջարկել է Բաքվում իսրայելա-թուրք-պակիստանյան բարեկամության զբոսայգի հիմնել:  Գրել է Parstoday –ը։

Ըստ «Ենի Մասավաթ»  օրաթերթի հաղորդման,  Ֆազել Մուստաֆան ասել է, որ  պատերազմի վերսկսումը չի բացառվում, հավելել է. «44-օրյա պատերազմում պարզ դարձավ, որ մի քանի կառավարություններ մեծ մասշտաբով օգնություն են ցուցաբերել  Ադրբեջանին: Այդ երկրները Թուրքիան, Իսրայելը և Պակիստանն են: Երբեմն սոցցանցերում այս երկրների նկատմամբ անարդար մոտեցում կա: Մենք դա պետք է կանխենք: Ես առաջարկում եմ, որ Բաքվի մեծ զբոսայգիներից մեկը կոչվի Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի բարեկամության զբոսայգի, և այդ երկրների դրոշները տեղադրվեն այգում»:

«Ենի Մասավաթ» -ը, «Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման օրը հեռու չէ» խորագրով հոդվածում գրել է.  «Բաքուն դեսպանություն չունի Իսրայելում,  որը 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, և այս պարագայում հիմնական խնդիրն իրանական գործոնն է»:

Թերթը հավելում է. «Պետք է պարզ ասել, որ  Բաքուն իսրայելում դեսպանատուն չի բացել, քանի որ  Թեհրանը զգայուն է այդ հարցի նկատմամբ: Սակայն ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծում է նոր իրողություն»:

Մուստաֆան հավելել է. «Ժամանակն է  դեսպանատուն բացել  Թել Ավիվում: Ոչ միայն ժամանակն է, այլև նույնիսկ ուշ է»: