Վրաստանի վարչապետը կմեկնի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմեկնի Ադրբեջան` պետական այցով: Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: Բաքվում Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ: Ղարիբաշվիլուն կուղեկցի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: