Մայիսի 3-ին տեղի ունեցավ «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը

Մայիսի 3-ին տեղի ունեցավ «5165» շարժման առողջապահության հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին շուրջ 100 բուժաշխատողներ հանրապետության տարբեր կենտրոններից։

Հանդիպման նպատակն էր ինչպես շարժման գաղափարների, նպատակների և ծրագրերի ներկայացումը, այնպես էլ մասնագիտական հանրության հետ առողջապահության առկա խնդիրների և հնարավոր լուծումների քննարկումը։

Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` նպատակ ունենալով միասնական ջանքերով լուծել  երկրի առաջ ծառացած խնդիրները։