Հայի համար նիկոլի հետ ապագա չկա՛ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը, «ՄԻՏՔ Ազգային խորհուրդ» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը։

Ներկայացումը, որը երեկ բեմադրվեց Հայաստանի խորհրդարանում, փաստեց այն մասին, որ օրենսդիր մարմնում իրական ընդդիմություն չկա:

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» իրականացրին Փաշինյանի գծած սցենարը. կապիտուլյանտը նախ ձևականորեն հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ խորհրդարանական այդ երկու, իբրև թե, ընդդիմադիր խմբակցությունները չառաջադրեցին վարչապետի թեկնածու:

Այսպիսով, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ուղղակիորեն աշխատում են Փաշինյանին իշխանության ղեկին պահելու օգտին: Ակնհայտ է, որ Ծառուկյանն ու Մարուքյանը քաղաքական առևտրի մեջ են մտել Արցախը թշնամուն ծախած կապիտուլյանտ Փաշինյանի հետո՝ ընդունել են նրա թելադրած խաղի կանոնները և գործում են նրա գծած սցենարով:

Իսկ ո՞րն է կապիտուլյանտի հետ այս քաղաքական առևտրի գինը. Գագիկ Ծառուկյան-Էդմոն Մարուքյան զույգը կօգնի Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, դրա դիմաց ստանալով մանդատներ:

Սա նշանակում է՝ ծախել հայրենիքը մի քանի մանդատի դիմաց։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։