ՀՀ ԱԺ-ը քննարկել է զորակոչից խուսափողների համաներման հնարավորությունը

Առաջարկվում է համաներում հայտարարել զինծառայությունից խուսափած և քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող տղամարդ քաղաքացիների համար: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նիստին «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, ուսումնական հավաքներից կամ մոբլիլիզացման զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի քննարման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը որոշել է համաներում հայտարարել: Այսպիսով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ որոշեց ընտրությունների նախօրեին տրամագծորեն հակառակ վերանայել իր տեսակետը:

«Նախագիծը մասնավորապես, առաջարկում է համաներում հայտարարել 27 տարեկան անձանց, 35 տարին լրացած պահեստազորի սպաների, ովքերը խուսափել են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ուսումնական հավաքներից կամ բանակի զորակոչից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, դատապարտված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց, և ովքեր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կամավոր կվերադառնան հանրապետություն և կներկայանան քննչական մարմիններ»,- բացատրեց Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է նաև համաներում հայտարարել և պատժից ազատել այն անձանց, ովքեր ավելի վաղ դատապարտվել էին ազատազրկման, նրանց, ում նկատմամբ պատիժ պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, նրանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ կապ չունեցող պատժի:

«Նաև առաջարկվում է համաներում հայտարարել և դադարեցնել պատժի կրումը պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ»,- եզրափակեց փոխնախարարը:

Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ համաներումը 5433 մարդ կներառի: