Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:

Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից հաղորդում է ստացել այն մասին, որ Գևորգյանը ստացիոնար բուժում է ստանում և չի կարող ներկա լինել նիստին:

«Հաշվի առնելով այն, որ Արմեն Գևորգյանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել, ինչպես նաև այն հանգամանքը, որ  չկա հստակ տեղեկություն ստացիոնար բուժումն ավարտելու ժամկետների մասին, դատական նիստը հետաձգվում է»:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին ժամը 13:00-ին: