Հաշմանդամ զինծառայողներին ամսական 50 հազար դրամ լրացուցիչ վճարներ հատկացնելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը դեմ քվեարկեց Արցախյան վերջին պատերազմի մասնակից հաշմանդամներին պատգամավորական գումարներից 80 մլն տարեկան գումար հատկացնելու նախագծին, որը ներկայացրել էր «Ալյանս» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Դեմ քվեարկողների թվում էին Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը:

Ի դեպ Միրզոյանի ամսական աշխատավարձը՝ առանց պարգևավճարի, 1 միլիոն 190 հազար 520 դրամ է, իսկ Լենա Նազարյանինը՝ 925 960 դրամ։