Կոնկրետ ոտնձգություն եք անում մամուլի ազատության դեմ. Թագուհի Թովմասյան

Զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելու նախագիծը խորհրդարան բերելով՝ կոնկրետ ոտնձգություն ենք անում մամուլի ազատության դեմ։ Խորհրդարանում այս մասին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով լրագրության դեմ իրականացվող քայլերն ակնհայտորեն հաջորդում են մեկը մյուսին.

«Դրանք բոլորը գտնվում են օրակարգում։ Լինելով լրագրողի իշխանություն՝ ակնկալում էի, որ այլ վերաբերմունք կլիներ լրագրողների և խոսքի ազատության նկատմամբ։ Հիմա ստացվում է՝ եթե նույնիսկ ուզում ենք լրագրողներին որևէ կերպ օգնել, նպաստել նրանց գործունեության ազատությանը, մեր բոլոր քայլերով հակառակն ենք իրականացնում»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ամենաբարձր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անգամ արձանագրել են, որ Հայաստանում մամուլի ազատությունը մտահոգիչ վիճակում է։