Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Հունաստանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում`կապված մայիսի 1-ի` հավաքական և անձնական իրավունքների, սոցիալական արդարության և խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատողների պայքարի հիշատակի միջազգային օրվա հետ: Գործադուլի որոշումը կայացրել է լրագրողական ամենամեծ արհմիությունը՝ Աթենքի ESIEA օրաթերթերի խմբագիրների միությունը և դրա հետ համագործակցող ընկերակցությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» -ին:

Քանի որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր էր, աշխատողների ակցիաները հետաձգվել էին:
Մայիսի 4-ի առավոտյան 6-ից գործադուլը սկսվել է լրատվամիջոցների մեծ մասում` տպագիր, ռադիո, ինտերնետ, պետական և մասնավոր հատվածում, Հունաստանի պետական հեռուստատեսությունում, Աթենքի AMNA լրատվական գործակալությունում, քաղաքային ռադիոկայաններում, Տեղեկատվության և կապի գլխավոր քարտուղարությունում, նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայություններում:
Բացառություն է արվել միայն գործադուլը և համաճարակի մասին Առողջապահության նախարարության տեղեկատվությունը լուսաբանող լրագրողների համար: