Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի փակ նիստում

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումն ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: