Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա հայտնեց, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։

Մեղադրանքի վերաբերյալ Մովսես Հակոբյանը մեկնաբանություն չտվեց։