ԱԺ ղեկավարությունը ծիծաղի առարկա դարձրեց չինական պատվաստայնութը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հույս հայտնեց, թե ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստայնութով, ինչը ծիծաղ առաջացրեց խորհրդարանում, իսկ նախագահությունում նստած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Ալեն Սիմոնյանը միմյանց մատնացույց արեցին՝ որպես պոտենցիալ պատվաստվողի։

Նկատենք, որ մայիսի 2-ին Երևան է ժամանել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին օգնության կարգով տրամադրված կորոնավիրուսի դեմ 100.000 հատ պատվաստանյութի խմբաքանակը: Տեղափոխումն իրականացվել է ՀՀ պետական միջոցների հաշվին, ինչը պետական մակարդակով դարձվեց ծաղրի առարկա։