«Նիկոլը Սերժի պրոյեկտնա» բարբաջանքի տարածողների գերակշիռ մեծամասնությունը դավաճան վիժվածքին իշխանության բերած մարդիկ են․ Աշոտյան

ՀՀԿ վերջին որոշումը և Սերժ Սարգսյանի բացառիկ հարցացրույցը 2018-ի իրադարձությունների մասին երկու ուժգին հարվածներ էին դեռևս իշխող շնագայլերին։

Նրանց հիստերիկ ռեակցիաները կանխատեսելի էին և մեզ վնաս հասցնել չեն կարող։

Մենք որ 2018-ի մայիսից ընդդիմություն էինք, Հայաստանում ոչ մի այլ քաղաքական ընդդիմություն չկար։ Ոչ մի։

Եվ վիժվածք դավաճանները լավ գիտեն, որ Հանրապետականն այլևս հասանելի և խոցելի չէ նրանց կեղտոտ մանիպուլյացիաներին։

Պարադոքսը այլ բանում է։

«Նիկոլը Սերժի պրոյեկտնա» բարբաջանքի դեռևս պահպանված տարածողների գերակշիռ մեծամասնությունը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ճանապարհ փակող, մեզ մերժող և դավաճան վիժվածքին իշխանությանը բերած մարդիկ են։

Զավեշտ…

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։