Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 863-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4139 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1024 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5163-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 640 է, ընդհանուր առողջացածներինը՝ 199 755, փաստացի բուժվողներինը՝ 11 945 (մեկ օրում նվազել է 388-ով): Մեկ օրում արվել է 2941 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 991 027 թեստ: