ՌԴ-ից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները օրեր շարունակ ռուս-վրացական սահմանին մնալուց հետո, վերադարձվել են Մոսկվա․ Mediaport

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի քան 4000 զրահաբաճկոններով բեռնված երկու բեռնատարները հետ են ուղարկվել ՌԴ, քանի որ վրաց սահմանապահներն արգելել են բեռի մուտքը մեր երկիր:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վրացական կողմը երեկ հետ է ուղարկել Ռուսաստանից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը։

Թանանյանը նշեց, որ Ռուսաստանից բեռը, բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն ստացած, Լարսի անցակետով անցել է, հասել է Վրաստան, սակայն այնտեղ խնդիրներ են եղել։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հավաստիացնում էր,
թե լուծելու են խնդիրը: Փաստացի, ՀՀ իշխանությունն ունակ չեղավ կազմակերպելու 4000-ից ավելի զրահաբաճկոնի մուտքը երկիր, որը ՌԴ-ից ուղարկվել էր՝ որպես օգնություն: