Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով կատարվածը պատկերող տեսանյութը:

Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Սինո թաղամասի ավտոլցակայանում վթար է տեղի ունեցել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:

Հրապարակված կադրերից դատելով՝ նախ հրդեհ է բռնկվել լցակայանում. հսկայական հրդեհը տարածվել շինության տարածքում: Այնուհետև հանկարծակի հզոր պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և հրշեջ ծառայության մարտական հաշվարկները: