2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ. Վահան Քերոբյան

2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։

Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է նա։