Ռուսաստանի դեսպանը կանչվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ՝ ԵՄ քաղաքական գործիչների նկատմամբ Մոսկվայի պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France-Presse-ին:

Շվեդիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, գերատեսչությունը պատրաստվում է բողոքել ՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված պատասխան միջոցների հետ: Շվեդիան կարծում է, որ ռուսական պատժամիջոցները «արդարացված չեն, իրավաբանորեն անհասկանալի են և արտահայտում են քաղաքական դրդապատճառներ»: