ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են առաջիկա անելիքները

Կայացել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի հիշատակը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ ֆեյսբուքյան էջից։

Նիստի ընթացքում քննարկվել են կառույցի ծրագրային խնդիրներին և  մոտեցումներին առնչվող հարցեր, որոշվել են առաջիկա անելիքները։