Զինվորի տանը նոր սեր է ծնվել. վիրավոր զինվորը գրավել է բուժքրոջ սիրտը (լուսանկարներ)

Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Երջանկություն մաղթենք Սոնային ու Երջանիկին…Նրանք վաղվա Հայաստանի երաշխիքն են, հույսն են ու ապագան !!!

Ի դեպ, Սոնան ու Երջանիկը հանդիպել են Զինվորի տանը: Մեր Հայրենիքի պաշտպան Երջանիկին հաջողվեց հմայել ու գրավել մեր Զինվորի տան բուժքույր Սոնային անմնացորդ նվիրումով բարի սիրտը»: