Կապանը 2021 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն է

Այսօր տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Թռչունյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումների մեկնարկը տրվել է Բաղաբուրջ համալիր այցով, որտեղ ծաղիկներ են խոնարհվել զոհերի հիշատակին։