Երկիրը պետք է ազատագրել հակահայերից

Հայաստանը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, գրեթե ամբողջ քաղաքական դաշտը ստարտային վիճակում է:

Բոլորն են գիտակցում՝ այս ընտրությունները սովորականներից չի լինելու, որովհետև երկրում անսովոր իրավիճակ է: Երկրի ղեկը մի խումբ բաշիբոզուկներից ազատագրելու խնդիր կա: Սա իշխանություն- ընդդիմություն դասական պայքար չէ, սա ազգային ազատագրական պայքար է՝ հայրենիքի փրկության պայքար: Սա ազգայինի ու ապազգայինի, հայի ու հակահայի, հայի ու թրքացածի միջև ընթացող պայքար է: Սա Հայաստանը հայի հայրենիք պահելու, հայ ժողովրդի գոյության պայքար է:

Երբ երկիրը ներսից օկուպացված է արտաքին ուժերից ուղղորդվող, դրածո վարչախմբի կողմից, ապա գործը չի հասնում ընտրություններին, ժողովուրդը՝ ազգային ուժերի առաջնորդությամբ, երկիրն ազատագրում է ներքին թշնամուց: Այդպես է լինում աշխարհում, բայց մեզ մոտ, ցավոք, դա տեղի չունեցավ, ու մեր միակ հույսը մնաց ընտրությունները:

Եվ այսօր ազգային ուժերի գերխնդիրն է ընտրությունների միջոցով Հայաստանն ազատագրել թրքասերներից, պոպուլիստներից, ստախոս, կեղծավոր գլոբալիստներից, ազատագրել Էրդողանի ու Ալիևի խամաճիկներից, ազատագրել հակահայերից, այն կործանարար երևույթից, որի անունն է «նիկոլիզմ»:

Դրա համար ուժերի համախմբում է պետք ու միասնական պայքար: Հունիսի 20-ին ընտրությունները պետք է վերաճեն հականիկոլական հզոր ժողովրդական շարժման: Միայն այդպես հնարավոր կլինի այս գոյապայքարից հաղթանակած դուրս գալ: Կարծում եմ, սա լավ են գիտակցում ազգային ընդդիմադիրները:

Ընտրությունները՝ լեգիտիմության միջոց

 Փաշինյանը գուցեև չգնար ընտրությունների, եթե դա նրան չպարտադրվեր: Իսկ պարտադրվեց, մի կողմից՝ ընդդիմության հանրահավաքային պայքարով, մյուս կողմից աշխատեց արտաքին ուժերի գործոնը: Բանն այն է, որ Նիկոլը դեռ ամբողջովին ավարտին չի հասցրել թուրքական հայակործան ծրագիրը: Արցախը ծախելուց հետո հիմա հերթը Սյունիքինն է, Գեղարքունիքինը, Սևանինը, Տավուշինը: Հայկական պետությունը քարտեզի վրայից վերացնելու մասին երազող թշնամի պետությունների, ուժային կենտրոնների համար նիկոլը երկնքից ընկած պարգև է: Թուրք-ադրբեջանական տանդեմը նիկոլի ձեռքով Հայաստանից կթողնի ընդամենը 10 000 քառակուսի կմ, իսկ հետո, որոշ ժամանակ անց, նաև էդ մի թիզը կվերածի թուրքական վիլայեթի: Այս կործանարար ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր էր մեջտեղ բերել ընտրությունները, դրանով կապիտուլյանտին «մաքրվելու», իր լեգիտիմությունը վերահաստատելու հնարավարություն տալ: Թուրքական ծրագիրը իրականացնելու համար նիկոլին հիմա հազարավոր մարդկանց վստահության քվեն է պետք:

Իսկ ինչպե՞ս ստանալ այդ քվեն: 

Ւշխանություն՝ օդ ու ջրի պես անհրաժեշտ

Նիկոլն ու իր վարչախումբն իրենց իշխանության երեք տարիների ընթացքում կատարել են լրջագույն հանցագործություններ՝ մինչև կոկորդը խրվելով կոռուպցիոն հանցանքների մեջ: Սակայն 44-օրյա պարտության պատերազմը այս վարչախմբի հանցանքների գլուխգործոցն էր. նիկոլը իրականացրել է պետական, ռազմական հանցագործություններ, պատճառ դարձել հազարավոր մարդկանց մահվան, գերության: Նա դավաճան է: Կապիտուլյանտը լավ գիտի՝ այն պահին, երբ ինքը կորցնի իշխանությունը, կկանգնի դատարանի առաջ՝ ենթարկվելով խստագույն պատժի: Հայկական Նյուրբերգը կայանալու է…

Իսկ որպեսզի այս ամենը տեղի չունենա, կապիտուլյանտն ու իր թիմը պիտի անեն հնարավորն ու անհնարինը՝ սպասվող ընտրություններում հաղթելու, վերարտադրվելու համար:

Ե՛վ ընտրատեղամասերում նկարչություն կանեն, և կօգտագործեն համախոհների՝ աղանդավորների, սորոսականների, այլասերվածների, կրիմինալի լայն շրջանակը: Եվ ընտրակաշառք կբաժանեն: Ի դեպ, փաստերը հուշում են, որ այս ընտրություններն աննախադեպ կլինեն ընտրակաշառքի թվի ու քանակի առատությամբ: Լուրեր են շրջանառվում, որ Ալիև-Էրդողան զույգը նիկոլին փոխանցել է 130 մլն դոլար՝ ընտրական ծախսերը հոգալու համար, այն հիմնականում ուղղվելու է ժողովրդին կաշառելուն: Հանուն նիկոլի վերատադրության՝ նրանք պատրաստ են ևս մեծ գումարներ փոխանցել… Դրա համար է, որ նիկոլի վարչախումբը ոգևորվել է, ու ցինիկաբար հայտարարում են, թե հաղթելու են: Բայց հայ ժողովուրդն այնքան կհիմարանա, որ սեփական ձեռքով կփորի՞ իր գերեզամափոսը՝ ձայն տալով հողատուին, երկիրը թուրքին ծախածներին:

«Նախկիններներկաներ» թեման կգա օրակարգ

Այս ընտրապայքարում կակտիվացվեն հայտնի տեխնոլոգիաները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում կրկին օրակարգ կբերվի «նախկիններ-ներկաներ»՝ նիկոլի սիրելի թեման, չնայած այն վաղուց իրեն սպառել է: Ինչպես ժողովուրդն է ասում՝ մախաթը պարկում չես թաքցնի, մի օր դուրս կգա, ու դուրս եկավ. մարդիկ տեսան, հասկացան, որ նախկիններին քննադատող նիկոլը գերազանցեց նրանց իր կոռումպացվածությամբ, անօրինականությամբ: Իսկ զարհուրելին դավաճանությունն է. նիկոլը պատմության մեջ մտավ որպես դավաճան, նրա անունը կհիշվի անեծքով…

Մարդիկ նաև տեսնում են, որ կապիտուլյանտի թիմում են հանգրվանել դեռևս ՀՀՇ տարիներից հեղինակազրկված, նախկին օդիոզ դեմքերը. կարկառուն ընտրակեղծարար Գագիկ Ջհանգիրյանը, դեռևս նախկինում վարկաբեկված Անդրանիկ Քոչարյանը, ընտրակեղծարարության մեջ հայտնի «նկարչություն» անող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ու օլիգարխներ, որոնց հիմա նիկոլը գործարար է անվանում: Այս մարդիկ բոլորն այսօր նիկոլի կողքին են՝ թուրքական փողերի լափամանի շուրջ:

Բայց դե նիկոլը նիկոլ չի լինի, եթե իր նախընտրական ելույթները չհամեմի՝ «թալանչիներ», «կոռուպցիոներներ», «դղյակատերեր», «գելեր- գելխեդներ» ու նմանատիպ բառերով: Նախկիների թեման կապիտուլյանտին հնարավորություն կտա շրջանցել, ստվերել սեփական կործանարար քայլերը. 44-օրյա պարտության պատերազմի մեղքերը կբարդի բոլորի վրա, անգամ ժողովրդի: Հետո կանցնի սև քարոզչության. կոնկրետ անձանց կթիրախավորի ու կվարկաբեկի: Նիկոլը սրա մեծն է, ինչպես 20 տարի շարունակ, այս անգամ էլ հազարավոր ստեր են հորինվելու ու փաստեր են նենգաբար կեղծվելու:

Նիկոլը նիկոլ չի լինի, եթե նախընտրական պայքարը չկվերածի թուրքական շոուի՝ դմբ-դմփ-հու-ի կախարդիչ հնչյունների տակ:

Արմինե Սիմոնյան