Կենդանաբանական այգու միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են։ Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:

Միջոցառման օրվա մասին հավելյալ կտեղեկացնեն ֆեյսբուքյան իրենց էջերում։

Նախապես հաղորդել էին, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգում լինելու են տոնական միջոցառումներ: