Կկանխվի՞ նոր և ավելի մեծ պատերազմն այստեղ. 3

Սկիզբը` այստեղ 

Այստեղ` Հայաստանում և Արցախում, արդյոք կկանխվի՞  նոր և ավելի մեծ պատերազմը, որն անխուսափելի կլինի Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման դեպքում… Պատասխանը կախված է նրանից, թե արդյոք կհաջողվի՞  կանխել Դոնբասում, այնուհետև նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մեծամասշտաբ պատերազմը:

Պատերա՛զմ, որը նախապատրաստվում է աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից իրենց ներկայացուցիչների` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական վերնախավի ու նրանց ղեկավարած պետությունների միջոցով: Թիրախը, առաջին հերթին, Ռուսաստանն է: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ պատերազմը սպասվում է առաջիկա 1-2 ամսում, թեև բացառված չէ հետաձգումը, քանի դեռ Պուտինի և Բայդենի հանդիպումը, բանակցությունները չեն կայացել:

Թե ինչո՞ւ, ինչպես կարող է այնտեղ լայնածավալ պատերազմի սկսվելը պայմանավորել այստեղ` իրենից այդքան հեռու տարածաշրջանում դարձյալ մեծամասշտաբ պատերազմի բռնկումը, չկրկնենք, այդ մասին գրել-հիմնավորել ենք նախորդ հրապարակումներում:

Որ իր դեմ որոգայթ է լարվում, անշուշտ, հասկացել է նաև Ռուսաստանը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»- ին ապրիլի 28-ին տված հարցազրույցում հայտարարել է Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից խուսափելու անհրաժեշտության մասին:

«Եթե դա կախված է մեզանից և աշխարհազորայիններից, որքանով մենք կարող ենք հասկանալ նրանց սկզբունքային մոտեցումները, ապա պատերազմից կարելի է և պետք է խուսափել»,- ասել է ԱԳ նախարարը:

«Եթե մենք խոսենք ուկրաինական կողմի, Զելենսկու կողմի համար, ես չեմ պատրաստվում գուշակել, քանի որ, ըստ արտաքին նշանների, նրա համար գլխավորն իշխանության մեջ մնալն է, և նա պատրաստ է վճարել ցանկացած գին, ներառյալ` ինդուլգենացված նեոնացիստներին և ծայրահեղ արմատականներին, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ հայտարարել»,- պարզաբանել է Լավրովը:

Դոնբասում և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև նախապատրաստվող պատերազմը կարող է կանխվել միայն ԱՄՆ (Արևմուտք)- Ռուսաստան հարաբերությունների բարելավման դեպքում, որոնք նոր չէ, որ սրված են, բայց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բայդենի «ընտրվելուց» հետո առավել են սրվել: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, որոնք երբեք էլ բարեկամական չեն եղել, սրվել կամ վատթարացել էին Բարաք Օբամայի նախագահության վերջին շրջանում:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս ունեցած զրույցում նշել է, որ ակնհայտ քայլը նրա համար, որպեսզի իրենք կարողանան նորմալ աշխատել, զրոյացնելն է այն ամենի, ինչն ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման սկսեց, երբ նախագահությունից հեռանալուց մի քանի շաբաթ առաջ դուռը շրխկացնելով, ԱՄՆ-ում ռուսաստանյան սեփականության վրա կալանք դրեց, խախտելով Վիեննայի բոլոր կոնվենցիաները, վտարեց ռուս դիվանագետներին:

Օրերս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Լավրովը հիշատակելով այս մասին, ասել է նաև, որ ռուսական կողմը երկար դիմացավ, սպասեց կես տարի, մինչ արձագանքեց դրան: Նախարարի խոսքով ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այնուհետ խնդրեց որևէ գործողություն չձեռնարկել` ի պատասխան Սպիտակ տունը լքելու Օբամայի վարչակազմի քայլերի:

«Բայց Թրամփի վարչակազմին չհաջողվեց այս իրավիճակը վերադարձնել նորմալ հուն, այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք շատ թե քիչ պատասխանել հայելային կերպով,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:- Բայց ամերիկացիները սրանով չհանգստացան: <…> Մենք տեսնում ենք, որ Բայդենի վարչակազմը նույնպես շարունակում է սահել այս թեք հարթության վրայով»:

Լավրովի խոսքերով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների զրույցներում` վերջինիս երդմնակալությունից անմիջապես հետո, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտության ղեկավարների միջև կայացած խոսակցություններում ասվել է, որ ԱՄՆ-ը «Ռուսաստանի հետ հարաբերությունների լուրջ վերանայում է իրականացնում և հույս ունի, որ այս զրույցների արդյունքում շատ բան պարզ կդառնա»:

«Բայց այդ զրույցի արդյունքը եղան նոր պատժամիջոցները, որոնց մենք պետք է հարկադրված պատասխանենք արդեն ոչ թե պարզապես հայելային կերպով, այլ ինչպես բազմիցս նախազգուշացրել ենք` մենք, վերջիվերջո, կգործենք ասիմետրիկ»,- ասել ՌԴ արտգործնախարարը:

Ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, Ռուսաստանն այլ պատժամիջոցների թվում պատժամիջոցներ է կիրառել ամերիկյան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ գլխավոր դատախազ Մերիք Հարլանդի, ՀԴԲ ղեկավար Քրիստոֆեր Ռեյի, ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի, ներքին քաղաքականության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի և ԱՄՆ բանտերի Դաշնային բյուրոյի տնօրեն Մայքլ Կարվախալի նկատմամբ:

Արտաքին գործերի նախարարությունը խոստացել է, որ առաջիկայում նաև այլ քայլեր կձեռնարկվեն «ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների վերջին ալիքի վերաբերյալ հայտարարված պատասխանի շրջանակներում»:

Ընդգծենք, որ Բայդենը Ռուսաստանի նկատմամբ վարում է խորամանկ ու նենգ քաղաքականություն, երբեմն հանդես գալիս հայտարարություններով, որոնք առաջին հայացքից կարող են թվալ դրական, բայց լինելով երկիմաստ, նաև իրարամերժ նրա այլ հայտարարություններին ու գործողություններին, մատնում են Բայդենի այդ հայտարարությունների կեղծ բնույթը:

Այդպիսի հայտարարություններից է նաև սրացումներից խուսափելու և Ռուսաստանի հետ համագործակցելու իր ծրագրերի մասին Բայդենի հայտարարությունն ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, որով նա ապրիլի 28-ին հանդես է եկել Կոնգրեսի երկու պալատների` Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: Նպատակը, կարծում ենք, փափուկ բարձ դնելն է մեծ պատերազմներով աշխարհի լուրջ խառնակման հնարավորությունից անհանգստացած ԱՄՆ-ի օրենսդիրների մի մասի, ռուսաստանցիների և, ընդհանրապես, մարդկության գլխի տակ:

Բայդենի վերոնշյալ հայտարարության երկիմաստ բնույթը նկատել և այդ մասին նշել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Եվ ինչպե՞ս չնկատեր, երբ Բայդենը մի կողմից էլ սպառնացել է Ռուսաստանին, որ Վաշինգտոնը կարձագանքի այն քայլերին, որոնք համարում է Մոսկվայի կողմից ոչ բարեկամական…

«ԱՄՆ-ի նախագահի ելույթը` Կոնգրեսին ուղղված իր ուղերձով, երկիմաստ տպավորություն է թողնում»,- ասել է Զախարովան և, միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնել, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմի գործերը հակասում են նրա հայտարարությունը:

«Օրենսդիրների առջև ավանդական ելույթը, իր ողջ դեկլարատիվությամբ հանդերձ, միայն հաստատում է, որ Վաշինգտոնում դեռ պատրաստ չեն հրաժարվել ուժային ճնշման անհեռանկար փորձերից և մեր երկրին ինչ-որ չարամիտ գործունեության մեջ անհիմն մեղադրանքներից», – հավելել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիվանագետը նաև ընդգծել է` ժամանակն է, որ Վաշինգտոնը հրաժարվի առճակատման հռետորաբանությունից, եթե իսկապես տրամադրված է երկխոսության, և գործնական քայլեր ձեռնարկի` շտկելու համար «այն աննորմալ վիճակը, որում երկկողմ հարաբերությունները գտնվում են Միացյալ Նահանգների մեղքով»:

Ի՞նչ սրացումներից խուսափելու և Ռուսաստանի հետ համագործակցելու ծրագրերի մասին կարող է խոսք լինել, երբ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պատժամիջոցների հետևից է կիրառում, գրեթե ամեն շաբաթ հանդես գալիս սպառնալիքներով, իր ռազմանավերն ուղարկում Սև ծով: ԱՄՆ-ն իր դաշնակիցներին (Ուկրաինային) և ՆԱՏՕ-ի գործընկերներին աջակցելու համար 3 օր առաջ Սև ծով է մտցրել իր առափնյա պահպանության «Hamilton» պարեկանավը, ևս երկու ռազմանավ` «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) և «Ռուզվելտ» էսկադրային ականակիրները, Սև ծով ճանապարհից վերջերս վերադարձրել է ու սպասում է ճիշտ ժամանակին` Դոնբասում մեծածավալ պատերազմի բռնկումից առաջ դարձյալ այնտեղ ուղարկելու համար:

Ի՞նչ սրացումներից խուսափելու և Ռուսաստանի հետ համագործակցելու ծրագրերի մասին է խոսքը, երբ ԱՄՆ-ն օրերս հայտարարեց, որ իր ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները տեղափոխվելու են նոր ճակատ ՝ ընդդեմ Ռուսաստանի և Չինաստանի: Այսօր էլ հայտնի դարձավ, որ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը մայիսի 12-ից դադարեցնելու է ՌԴ քաղաքացիներին ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրումը, բացառությամբ դիվանագիտական վիզաների: Շատ փաստեր կարելի է վկայակոչել, բայց բավարարվենք այսքանով:

 

Արթուր Հովհաննիսյան