«Հայրենիք» կուսակցությունը՝ հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության արտահերթ խորհրդի նիստ: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձևաչափի վերաբերյալ որոշում: Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցությունը:

Որոշումը հրապարակվելու է մայիսի 1-ին, ժամը 12:00-ին «հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի՝ լրատվամիջոցների համար կազմակերպվելիք  մամուլի ասուլիսի ընթացքում: