Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները պայմանավորվել են կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հաղորդում է Kabar-ը:

Նշվում է, որ կայացել է կառուցողական երկխոսություն բարիդրացիության ոգով՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման սկզբունքների վրա:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ղրղզատաջիկական սահմանին իրավիճակի ապաէսկալացիային ուղղված միջոցները:

Ժապարովը նշել է, որ ղրղզական կողմը մտադիր է լուծել միջպետական հարցերը երկխոսության ճանապարհով: Նա վստահեցրել է, որ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի: Կողմերը պայմանավորվել են նաև հանդիպել Դուշանբեում մայիսի երկրորդ կեսին: